Ցանկալի է, որ բոլորը կրեն դիմակ, որպեսզի իրենցից պաշտպանեն դիմացինին. Մարության
Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը։
Նախքան օրակարգին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց, որ հանրային վայրերում մարդիկ կրեն դիմակներ, ոչ թե իրենց, այլ առաջին հերթին դիմացինին իրենցից պաշտպանելու համար։
«Մենք պետք է ցուցաբերենք շատ բարձր սոցիալական պատասխանատվություն, և այս վիճակը արագ հաղթահարելու համար պետք է յուրաքանչյուր քաղաքացի մասնակցություն ունենա՝ ինքնապաշտպանվելու և դիմացինի մասին մտածելու միջոցով»,- ասաց Մարությանը։
Նա նշեց, որ այս և մյուս վիրուսները հաճախ լինում են ասիմպտոմատիկ, այսինքն՝ կարող են հիվանդության ախտանշանները շատ ուշ բացահայտվել, կամ ընդհանրապես չբացահայտվել։
«Մարդիկ կարող են չիմանալ, որ արդեն վարակակիր են, և կարող են վարակել դիմացինին։ Կրելով բժշկական դիմակ՝ առաջին հերթին դուք օգնում եք դիմացինին, որպեսզի նա չվարակվի։ Սա շատ կարևոր է գիտակցելը։ Տրանսպորտում, խանութում կրեք դիմակներ։ Եթե դուք կրեք դիմակ, իսկ Ձեր դիմացինը փռշտա Ձեր վրա, և կաթիլն ընկնի Ձեր աչքի մեջ, էլի վարակվելու եք։ Դրա համար ցանկալի է, որ բոլորը կրեն դիմակ, որպեսզի իրենցից պաշտպանեն դիմացինին»,- մանրամասնեց Մարությանը։
Իսկ դիմակ չունենալու դեպքում, Երևանի քաղաքապետը կոչ արեց օգտագործել կտոր, և փռշտալիս բերանը փակել դրանով.
«Ես նաև կխնդրեմ այս հատվածում շատ ուշադիր լինել տարեց մարդկանց նկատմամբ։ Այնուամենայնիվ աշխատեք քչացնել կոնտակտը նրանց հետ, աշխատեք պահել դիստանցիան և նրանց հետ շփվել դիմակով։ Իրենց համար հիվանդությունը բավականին բարդ է լինելու։ Ես էլի խնդրում եմ, որ մինիմալի հասցնեք ձեր տարեց հարազատների տնից դուրս գալը։ Խնդրում եմ, ձեզ հետ չապրող հարազատների փոխարեն գնումների դուք գնացեք»։
Մարությանը նաև տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով, իսկ 60-անց և քրոնիկ հիվանդություն ունեցող աշխատակիցները տնից են աշխատում։
«Ով կարող է, կաշխատի տնից, ով չի կարող, այս պահին չի աշխատի»,- ասաց քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում կորոնավիրուսի 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ
- Հին ու նոր արտակարգ վիճակներ
- «Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան
- Կառավարության արտահերթ նիստում Բադասյանն առաջարկեց մեկ ամսով արտակարգ դրություն մտցնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին