Հայփոստ. Հեռու կանգնեք, թոշակն էլ տուն կբերենք
«Հայ Փոստ» ընկերությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.
Սպասել դրսում,
Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն,
Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ,
Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու:
Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՍՀՆ. Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի
- Վճարումներն իրականացրեք առցանց,իսկ թոշակառուները կշարունակեն թոշակ ստանալ փոստային ծառայությունում.նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին