Թոմաս Բախը տեսակոնֆերանի միջոցով զրուցել է նաև տարբեր երկրների 220 մարզիկների հետ
ՄՕԿ- ի նախագահ Թոմաս Բախը մարտի 18-ին կրկին տեսակոնֆերանս է անցկացրել։ Քննարկվել են առաջիկա օլիմպիական խաղերի անցկացմանն առնչվող հարցեր, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի խոսքով ՝ կորոնավիրուսի տարածումը լուրջ խնդիր է և այն պահանջում է զգուշավոր ու միասնական մոտեցում: Նա իր գոհունակությունն է հայտնել օլիմպիական հանրությանը՝ համերաշխություն դրսևորելու համար: Բախը նշել է, որ դժվար է կանխագուշակել, թե ինչ իրավիճակ կստեղծվի առաջիկայում: ՄՕԿ-ի աշխատանքային խումբը սերտորեն համագործակցում է առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։
Դեռ վաղ է շտապ լուծումներ ձեռնարկել, քանզի մինչ խաղերի մեկնարկը չորս ամիս կա և ըստ որոշ կանխատեսումների ակնկալվում է, որ 2-2,5 ամսվա ընթացքում վիճակը կփոխվի: Գլխավոր խնդիրն այժմ մարզիկների իրավունքների պաշտպանությունն է և պետք է կանխել բոլոր շահարկվող լուրերն ու ասեկոսեները:
Թոմաս Բախը համամիտ է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, ով ցանկանում է խաղերն անցկացնել ճիշտ ժամկետներում և աշխարհին ցույց տալ, որ մարդկությունն ավելի ուժեղ է, քան համաճարակը: Տեսակոնֆերանսի մասնակիցները հատկապես ընդգծել են փակ սահմանների և հետաձգված վարկանիշային մրցաշարերի հետ կապված դժվարությունները, և այն, որ այժմ անհավասարություն կա ուղեգրերի հարցում։
Կրկին ներկայացվել են վարկանիշային մրցաշարերի համար սահմանված սկզբունքներն ու չափանիշները, որոնք մշակվել են միջազգային մարզական ֆեդերացիաների հետ։
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Յանեզ Կոսյանչիչը և մարզաշխարհի բազմաթիվ ղեկավարներ հավանության են արժանացրել ՄՕԿ-ի առաջարկությունները և նպատակահարմար չեն համարում հապճեպ լուծումները։
ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը զրուցել է նաև տարբեր երկրների 220 մարզիկների հետ։ Քննարկվել են կորոնավիրուսին առնչվող խնդիրները։ Երկխոսությունն արդյունավետ ու կառուցողական է եղել և օգնել է ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը։ Գլխավորը մարզիկների անվտանգությունն ու առողջությունը պահպանելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները