Մնացե՛ք տանը, և դուք կփրկեք մարդկանց կյանքերը. Մարկոս քահանա Մանգասարյան
«Բարի լույս ժողովուրդ ջան և Աստծու բարին մեզ ամենքիս։ Էսօր ասելիքս շատ կարճ է. մնացե՛ք տանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարկոս քահանա Մանգասարյանը։
«Տպավորություն է, թե օդից արձակուրդ է ընկել մեր գլխին, մենք էլ ոգևորված էստեղ ենք գնում, էնտեղ. է՛լ հորքուրի տուն, է՛լ առևտրի, էլ ծնունդի։ Մնացե՛ք տանը։
Եթե ձեր գործն այնպիսին է, որ ձեր աշխատանքի չներկայանալով աշխարհը շուռ չի գա ու մարդկանց կյանքեր փրկելու առաքելությունը չեք տապալի, ապա ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ մնացե՛ք տանը, և դուք կփրկեք մարդկանց կյանքերը։
Հիմա հերոսությունը տանը մնալն է. մնացե՛ք տանը»,- գրել է քահանան։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ճիշտ կլինի պատասխանատու լինենք բոլորս, թե չէ ստացվում է՝ արտակարգ դրությունը վերաբերում է սահմաններին և ԶԼՄ-ներին
- Հին ու նոր արտակարգ վիճակներ
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման դեպքում ԶԼՄ-ները կենթարկվեն վարչական պատասխանատվության