Փաշինյան. Կառավարությունը խուճապի չի մատնվելու
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ աշխատելու են տնտեսության բոլոր սեգմենտների հետ, լինելու է լուրջ վերլուծական աշխատանք։
«Տնտեսական հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնող խումբ կա դե ֆակտո ձևավորված, այսինք՝ դա կառավարության տնտեսական բլոկն է, ներգրավված են նաև ԱԺ ներկայացուցիչներ։ Աշխատում է ամենօրյա ռեժիմով։ Մեր մատը պահելու ենք տնտեսության զարկերակի վրա, անհրաժեշտ փոփոխություններ կիրականացնենք, ազդակներից կանենք հետևություններ»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, իրականացվող ծրագրերի նպատակն է լինելու ոչ թե տնտեսությանը հումանիտար օգնություն ցուցաբերելը, այլ զարգանալը, ինչի համար պետք է գործել ոչ էմոցիոնալ ու առանց խուճապի։
«Ես ամեն օր տասնյակ նամակներ եմ ստանում խուճապային բովանդակությամբ։ Խնդրում եմ բոլորին պահպանել հանդարտություն, կառավարությունը խուճապի չի մատնվելու, էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու, կառավարությունն իր ամեն կայացրած որոշումը նորից վերաքննելու է՝ համոզվելու, որ այն ծառայելու է զարգացման։ Այո, պնդում եմ, որ հիմա ռազմավարություններ մեկնարկելու ամենահարմար պահն է Հայաստանի համար, աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը բոլորիս աչքի առաջ քանդվում է, նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք բոլորովին նոր դեմքով, բոլորովին նոր ուժով ու իմիջով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ճգնաժամային իրավիճակում ի՞նչ է առաջարկում կառավարությունը տնտեսվարողներին
- Փաշինյանը՝ Աղաջանյանի մասին. Մեկուսացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին