1 տոննա կանխարգելիչ, պաշտպանիչ և ախտահանիչ բժշկական պարագաների ներկրում է իրականացվել սփյուռքի ներկայացուցիչների օգնությամբ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի սրահում հայտնեց, որ իր ղեկավարած գրասենյակն ամենօրյա կապի մեջ է հայկական համայնքների, տեղի դիվանագիտական անձնակազմի և անհատների հետ, որպեսզի օգտակար լինեն սփյուռքի մեր հայրենակիցներին:
Սինանյանը նշեց, որ տեղեկություններ չունեն եվրոպական երկրներում սփյուռքի ներկայացուցիչների առողջական վիճակի մասին և անդրադառնալով հարևան երկրներին նշեց. «Իրանի մեր հայրենակիցները, ինչպես մյուս բնակիչներն ապրում են արտակարգ իրավիճակում: Մինչև հիմա այնտեղ ունենք մի մահ դա տարեց կինբ է, 85 տարեկան, որն ուներ առողջական խնդիրներ և, ցավոք ընկրկեց ու մահացավ»:
Սինանյանը նշեց, որ սփյուռքից կան բազմաթիվ դիմումներ նաև վարչապետին ուղղված:
«Հարցերը Հայաստան մուտք գործելուն են վերաբերում, փորձում ենք իրենց լուծում տալ, եթե հնարավոր չե նրանց մուտքը Հայաստան՝ ապա այլ կերպ օգնել: Շատ են դիմում Ռուսաստանից ցամաքային տարածով մուտք գործելու հարցով: Բոլորին բացատրում ենք, որ դա անհնար է, քանի որ որպես Հայաստանի քաղաքցի դա չեն կարող անել հետևաբար պետք է գան օդային ճանապարհով»,- ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
Ներկայացնելով գրասենյակի աշխատանքները՝ Սինանյանը հայտնեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում լծված են բժշկական ապրանքների ներկրման կազմկերպմամբ. «1 տոննա կանխարգելիչ, պաշտպանիչ և ախտահանիչ բժշկական պարագաների ներկրում է իրականացվել սփյուռքի ներկայացուցիչների օգնությամբ, որը շաբաթավ սկզբին արդեն ստացել ենք»:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ հետաձգվել են զատիկի հետ կապված այցերը Սիրիա և Լիբանան: Կհետաձգվի նաև այցը ՌԴ: Ըստ բանախոսի, հավանաբար կհետաձգվի նաև «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որը մեկնարկելու էր հունիսին և նախատեսվում էր 800 երեխայի այց հայրենիք, բայց ցանկացողների գրանցումը չեն դադարեցրել , կսպասեն իրավիճակների զարգացմանը: