Առողջություն 14:34 19/03/2020 Հայաստան

Կորոնավիրուսը Հայաստանում 19.03.2020-ի այս ժամին՝ 122

«Մահերի թիվը ուղիղ կապ է ունի բնակչության առողջական խնդիրների հետ»,- ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված հերթական ճեպազրույցի ժամանակ։

«Ինչքան էլ ոչ հավաստի աղբյուրները փորձեն ծխելու դերը այս դեպքում դիտարկել որպես դրական գործոն՝ ուղիղ կապ կա թոքերի վատ վիճակի և մահացության հետ: Իսկ թոքերը գիտեք ինչից են վնասվում: Մահացության այս  մեծ թիվը հիմնականում ծխելու և վատ սնունդի հետ  է կապված, ինչի հետևանքով տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահացել այս վիրուսից»- նշեց նա և որպես փաստ բերեց այն տվյալը, որ աշխարհում մահացածների 72 տոկոսը տղամարդիկ են:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում վարակվածների թիվը ճեպազրույցի պահին հասել է 122-ի:

Թորոսյանը հայտարարեց, որ ամբողջ աշխարհում մահանում են հիմնականում 70 -75 տարեկան մարդիկ և մահացածների միջին տարիքը 79.4 է:

Ըստ նախարարի՝ մահացածությունների հիմնական պատճառը  ոչ այնքան տարիքն է, որքան խրոնիկ հիվանդությունները:

Արսեն Թորոսյանը հույս հայտնեց, որ Հայաստանում մահվան դեպքեր չեն լինի, բայց որպեսզի դրանցից խուսափեն, ապա պետք է պատրաստ լինեն դրան:

Անդրադառնալով Իտալիայից ժամանած քաղաքացիների վիճակի հարցին՝ նախարարը տեղեկացրեց. «Իտալիայից եկած քաղաքացիները գրեթե բոլորը շատ լավ են զգում: Երեկ մեկի մոտ ջերմություն է գրանցվել և նա կթեստավորվի: Մյուսներին կթեստավորենք կարանտինային ժամկետի լրանալուց հետո, որովհետև նրանք փաստացի պրակտիկ առողջ մարդիկ են: Նույնիսկ եթե նրանց մոտ վիրուսն առկա է, ապա 14 օրվա վերջում այն ուղղակի դուրս գալով օրգանիզմից՝  «բուժվելով», մեզ հնարավորություն կտա միանգամից ստանալ բացասական պատասխան»։

«Հանգիստ կարելի էր ասել...»

«Իմաստ չկա թեստավորվելու և մենք համոզվեցինք դրանում, երբ մեր մյուս օջախի մարդկանց թեստավորեցինք առանց որևէ նախանշանների: Հայտնաբերվեց 18 դեպք, երբ նրանք ունեին վիրուս, բայց որևէ ախտանշան չունենին: Այսպիսով՝ փաստացի մեր թվերի վրա գումարվեց 18 թիվը, որը եթե մենք չանեինք, չէր էլ լինի: Այսինքն՝ այսօր 122 դեպքի փոխարեն հանգիստ կարելի էր ասել 104 դեպք:

Հետևաբար, իմաստ չունի թեստավորել քանի դեռ նրանց մոտ չի առաջացել գանգատներ և չի լրացել կարանտինը»,- հայտարարեց նախարարը:


Քերական պատասխանատվության կենթարկվեն կարանտինային ռեժիմը չպահպանողները
«Եթե համաճարագաբանական ցուցումներով անձին ցուցված, նշանակված կամ պարտադրված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա պատասխանատվության ենթարկելու գործիք, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն և մենք հիմա աշխատում ենք այդ նախագծի վրա»,- հայրտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և լրացրեց, որ բոլորը պետք է հասկանան, որ վիրուսի խնդիրըր 1-2 ամսում չի վերանա, կանխարգելիչ միջոցառումների կարիք կլինի նաև արտակարգ դրությունից հետո:

«Այլ տեղ չի եղել»

Պատասխանելով «Հայայրոնավիգացիա» ընկերության աշխատակիցներին տեղում մեկուսացնելու մասին հարցին՝ նախարարը նշեց. «Որովհետև այլ վայր չի եղել: Մեկուսացրել ենք, որովհետև նրանց աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է վիրուս: Դրանից հետո նրանցից ոմանք ջերմել են, հետազոտվել ու բոլորի մոտ վիրուսի առկայության թեստը բացասական է եղել»:
Տեղեկացնելով որ ընկերությունում վարակի նոր դեպք չի հաստատվել՝ Թորոսյանը շեշտեց, որ լինելու դեպքում էլ նույն տեղում կմեկուսացվեն՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը: Նա հայտնեց, որ նման դեպք կա Երևանում, երբ մի իտալիացի ընտանիքի հետ շփված 6 ընտանիք տներում կարանտինային վիճակում են: «Վիրուսի տարածմանը զուգընթաց ամբողջ աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտիններ կազմակերպելուց և ավելի շատ օգտագործում են ինքնամեկուսացման տարբերակը»:

Հիվանդանոց՝ միայն կորոնավիրուսով հիվանդների համար

«Հաշվի առնելով զարգացումներն, ամենայն հավանականությումբ մեկնք կունենանք մեկ առանձին հիվանդանոց՝ կից հիվանդանոցներով, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին, որպեսզի մյուս հիվանդանոցներում չլինի ներհիվանդանոցային վարակներ: Ինչպես շատ երկրներում»,- հայտնեց Թորոսյանը և տեղեկացրեց. « Դժբախտաբար մենք էլ ունենք բուժքրոջ վարակման դեպք,որին մեկուսացրել ենք, որպեսզի չտարածվի»:

Կրկին՝ «այն կինը»

Լրագրողներից մեկը հայտնեց, որ Էջմիածնից վարակակիր կինը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ միայն նշանդրեքի արարողությունից հետո է ջերմություն հայտնաբերել իր մոտ, մինչ այդ ախտանիշներ չի ունեցել:
«Չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկատվությունը: Եղել են հսկողական այցեր, որոնց ժամանակ դուռը չի բացվել:Եղել են զանգեր, որոնց պատասխանվել է, որ ամեն ինչ նորմալ է և իրեն ընդհանրապես չանհանգստացնեն: Բայց մենք ունենք վիճակ, որի մասին բոլորը գիտեն»,- պատասխանեց նախարարը:

«Բայց չենք ասում, որ դուք վաղը նորից չեք վարակվի վիրուսով»

Անդրադառնալով օրգանիզմում կորոնավիրուսի երկար գտնվելու մասին պնդումներին, Թորասյանը ասաց, որ թեստավորվում են 14-րդ օրը և եթե ստացվում են բացասական պատասխան՝ գրեթե 100 տոկոսով վստահ են, որ վիրուսն օրգանիզմում չկա. «Դրա համար կրկնակի թեստավորվում է արվում: Այն պացիենտներին, որոնց մոտ հաստատված է լինում վիրուսը 24 ժամ ինտերվալով երկրորդ թեստն է արվում:Այսինքն՝ արվեց, բացասական պատասխան սատացանաք, նորից է արվում, նորից ենք ստանում բացասական պատասխան: Ասում ենք՝ շնորհակալություն դուք այլևս չունենք վիրուս, բայց չենք ասում, որ դուք վաղը նորից չեք վարակվի վիրուսով, սակայն հավանականությունը, որ նա մյուսներին կվարակի՝ մոտ է զրոյի»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}