Ընկերություն կա, որ պատրաստ է այսօր սկսել Երևանի ճոպանուղու կառուցումը. Մեսչյան
«Երևանի ճոպանուղու կառուցումը ո՞ր փուլում է»,- ավագանու այսօրվա նիստում նման հարց հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը։
Ավագանու անդամն ասաց՝ տեղեկություն ունի, որ ներդրողներ կան Հայաստանում, ուստի կուզենար մանրակրկտորեն իմնանալ՝ ինչ աշխատանքներ են կատարվել. «Թույլ տրվե՞ց ներդրողին՝ հաստատել ճոպանուղու նախագիծը»։
Պատասխանելով Ներսիսյանի հարցին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշեց՝ այօր կա մեկ ռեալ կազմակերպություն՝ «Doppelmayr»-ը, որը առաջարկել է ֆինանսավորման երեք տարբերակ։
«Մեկ տարբերակը, որ ընդունվել է մեր բոլորի կողմից՝ որպես ամենատրամաբանական, արդեն ուղարկվել է ֆինանսների նախարարություն և ստացել դրական պատասխան։ Հիմա հաջորդ քննարկումը պետք է լինի էկոնոմիկայի նախարարությունում, և ես հուսով եմ՝ եթե այս դինամիկան շարունակվի, ապա մենք մոտ ժամանակներս բավականին հաջողություններ կունենանք»,- ասաց Մեսչյանը։
Նա նշեց, որ ծրագրեր կան, որոնց դեպքում պետք է ավելի խորամանկ մոտեցում ունենալ։
«Եթե մենք այսօր կարողանայինք ուղիղ պայմանագիր կապել ՝ «Doppelmayr»-ի հետ, որ սկսի շինարարությունը, ես համոզված եմ՝ կլիներ էսպիսի խոսակցություն՝ իսկ ինչո՞ւ է այդ ընկերությունն անում, ինչու մրցույթ չհայտարարվեց։ Էդպիսի մեծ ծրագրերը, ինչպիսիք են մետրոն կամ ճոպանուղին, երբ դրվում են մրցույթի, դա կարող է տևել տարի, տարի ու կես, որովհետև դրանք ամենաբարդ տենդերային ծրագրերն են։
Ես հուսով եմ՝ այն տարբերակը, որ մենք այսօր ընտրել ենք, խանգարիչ որևէ հետևանք չլինելու դեպքում, բավականին հաջողություն կունենա։ Տեսեք, այսօր կա կազմակերպություն, որ ուզում է այսօր սկսել ճոպանուղու շինարարությունը, բայց կա խնդիր, եթե էսօր քաղաքապետարանը վերջնական պատասխանը տա այդ ընկերությանը, անմիջապես հարց կծագի՝ ինչու մրցույթի չի դրվում։ Եթե մրցույթի դրվի, ուրեմն, տղերք, սա տևելու է տարի ու կես»,- ասաց Մեսչյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան