Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ինքնամեկուսացման ռեժիմը խախտելը քրեականացնող օրենքի նախագիծը
Խորհրդարանը ժամը 21։00-ին հրավիրած արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագիծը ստացավ 102 կողմ և 0 դեմ ձայներ։ Նախագծի երկրորդը ընթերցմամբ քննարկումը կլինի երկուշաբթի:
Հիշեցնենք, որ ըստ օրենքների նախագծերի փաթեթի՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտող անձանց առաջարկվում է վարչական տույժի ենթարկել նվազագույ աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով։ Ինչպես նաև արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամսով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։
Իսկ տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ից 300-ապատիկի չափով։
Հարակից հրապարակումներ`
- Ինքնամեկուսացման պահանջները խախտողի համար առաջարկվում է սահմանել ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով
- ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել
- Կառավարությունը հստակեցրել է արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան