ԱՄՆ-ն ագրեսիվ պատասխան չի տա Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ագրեսիվ պատասխան չի տա Իրանին՝ Իրաքում ռազմական հենակետերի վրա հարձակումներից հետո: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով NBC հեռուստաալիքին։
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Իրանին պատասխան հարված տալու դեպքում աշխարհը պետությանը «վատ աչքով կնայի»։ Ըստ Թրամփի, այս պահին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հարվածելուց ՝ աշխարհում և Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից ելնելով։
Նշվում է, որ մարտի 11-ին Իրաքում հրթիռային հարձակման է ենթարկվել ռազմակայանը, որտեղ տեղակայված են Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի զորախմբերը: Արդյունքում, 12 զինծառայողներ վնասվածքներ են ստացել, մահացել է 3 հոգի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին