Ախալքալաքի բնակիչը հարկադրաբար տեղափոխվել է կարանտինային գոտի
Ախալքալաքի բնակիչը, որը չի հնազանդվել պատկան մարմիններին և խախտել է ինքնամեկուսացման կանոնները, այն է՝ շրջել է քաղաքում, մարտի 19-ի երեկոյան հարկադրաբար տեղափոխվել է Աբասթումանի Թոքաբանական կենտրոն` կարանտինային գոտի: Jnews-ի հաղորդմամբ, ամբողջ բնակչության առողջությունը պաշտպանելու նպատակով, յուրաքանչյուր ինքնամեկուսացված անձի, որը չի հնազանդվում և դուրս է գալիս հասարակական վայրեր, սպառնում է նույնը:
Երիտասարդին իրավապահները կանգնեցրել են սեփական տան հարևանությամբ՝ իր սեփական մեքենայում: Նրան ստիպողաբար կարանտինացրել են Աբասթումանիում, որպեսզի նա այլևս չխախտի ինքնամեկուսացման կանոնները:
Ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր մարդկանց սահմանին նախազգուշացրել են՝ մնան տանը, առողջապահական մարմինների հսկողության տակ, որպեսզի ինքնազգացողության վատթարացման դեպքում հնարավոր լինի արագ արձագանքել, չխախտեն ինքնամեկուսացման կանոնները և չվտանգեն բնակչության առողջությունը:
Երեկ Ախալքալաքում ինքնամեկուսացված մարդկանց թիվը կտրուկ աճել է: Շատ դեպքերում, ինքնամեկուսացվածներն ուսանողներ են Հայաստանից, ովքեր տուն են վերադարձել Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված հայտարարված արտակարգ դրության պատճառով:
Մարտի 16-ից բոլոր նրանք, ովքեր Վրաստան են մտնում Հայաստանից, ամեն դեպքում ինքնամեկուսացվում են, որպեսզի կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում հանկարծ բնակչության զանգվածային վարակում տեղի չունենա:
Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տվյալների, մարտի 20-ի 14:20-ի դրությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 233 մարդ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում ինքնամեկուսացված է 148 մարդ:
Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, Ախալքալաքի ինքնամեկուսացված բնակիչներից ոչ ոքի մոտ չեն նկատվել կորոնավիրուսի ախտանիշներ և բոլորը իրենց լավ են զգում:
Ըստ Նինոծմինդայի ՀԱԿ-ի տնօրեն Տիգրան Եղոյանի, իրենց մունիցիպալիտետում նույնպես ոչ ոքի մոտ կորոնավիրուսի ախտանիշեր չեն նկատվել:
«Բոլորն իրենց լավ են զգում, բոլորը նախազգուշացվել են, որպեսզի դուրս չգան իրենց տներից», – ասաց Տիգրան Եղոյանը:
Ջավախքում ընդհանուր առմամբ ինքնամեկուսացված է 382 հոգի: Աբասթումանի Թոքաբանական կենտրոնի կարանտինային գոտում գտնվում է 41 մարդ: Նրանցից երկուսը Ջավախքից են: Նրանցից մեկն արդեն վերը նշված Ախալքալաքի բնակիչն է, ով երեկ հարկադրաբար տեղափոխվել է կարանտին` ինքնամեկուսացման անվտանգության կանոնները խախտելու համար, իսկ մյուսը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչը, որը մարտի 16-ին բերվել է «Նինոծմինդա» անցակետից:
Ըստ Աբասթումանի Թոքաբանական կենտրոնի մենեջեր Կախա Բերիձեի, բոլորն իրենց լավ են զգում, ոչ ոքի մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չեն հայտնաբերվել:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում վաղվանից ամբողջովին դադարեցվում են ավիաչվերթները, կկատարվեն միայն հատուկ չվերթներ
- Վրաստանում գրեթե ամեն ինչ փակ է
- Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկա
- Վրաստանի նախագահի ծննդյան օրն՝ առանց հյուրերի
- Վրաստանում տղամարդուն, որը փախել էր երթուղային տաքսուց, ՆԳՆ-ն տեղափոխել է բռնի կարանտինի
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40-ի
- Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի
- Վրաստանում արգելված է երթուղային տաքսիների տեղաարժը
- Ախալքալաքում 17 մարդ ինքնամեկուսացել է
- Նինոծմինդայում ՀՀ-ից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է
- Ախալքալաքում կորոնավիրուսի կասկածելի դեպքեր չեն գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան