Որոշել ենք հիմնադրամի և մեր անձնական միջոցներից գնել կրիտիկական ռեանիմացիոն սարքավորում. Չալաբյան
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժմանն ու վերականգմանն աջակցելու նպատակով հիմնադրամ կստեղծվի՝ «ԱրԱր» հիմնադրամի բազայի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Այսօր, երբ բախվել ենք նոր, աննախադեպ մասշտաբների գլոբալ ճգնաժամի, մենք որոշել ենք հիմնադրամի և մեր անձնական միջոցներից գնել կրիտիկական ռեանիմացիոն սարքավորում, որը մենք կտրամադրենք Առողջապահության նախարարության այն հաստատություններին, որոնք իրականացնելու են մեր վարակված համաքաղաքացիների բուժումը։ Որպես առաջին քայլ, նախարարության հետ փոխադարձ համաձայնությամբ, մենք նախատեսում ենք ներմուծել թոքերի արհեստական օդափոխման երկու Superstar S1100A համակարգ Չինաստանից, որտեղ այս տիպի սարքավորումը արդեն հաջող թեստավորում է անցել կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում։
Այս սարքավորման երկու միավորը միասին արժեն 14,0 միլիոն դրամ, և այս պահի դրությամբ, այդ գումարի մեծ մասը արդեն հավաքագրված է։ Ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ բոլոր այն ընկերներին, ովքեր տառացիորեն մի քանի ժամում արձագանքեցին, և յուրաքանչյուրը իր հնարավորությունների սահմաններում անհրաժեշտ միջոցներ հատկացրեց այս գործի համար։
Մենք նաև նախատեսում ենք շարունակել դրամահայթայթումը, և ըստ անհրաժեշտության գնել և մեր առողջապահական հաստատություններին տրամադրել լրացուցիչ սարքավորում, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր և պրեպերատներ, և դիմում ենք մեր բոլոր ընկերներին և աջակիցներին՝ ըստ հնարավորության օժանդակելու այս նախաձեռնությանը։ Եթե դուք ցանկություն ունեք անհատապես աջակցել մեզ, կարող եք բանկային փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին` «ԱՐԱՐ» Քաղաքակրթական հետազոտությունների Հիմնադրամ Կոնվերս Բանկ ՓԲԸ, SWIFT: COVBAM22 1930050127630100 (AMD) ARAR CIVILIZATIONAL RESEARCH FOUNDATION CONVERSE BANK CJSC, SWIFT: COVBAM22 1930050127630101 (USD)»,- գրել է Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- 20 մլն ՀՀ դրամ` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում. ԻՆԵԿՈԲԱՆԿ
- «Նորք» ինֆեկցիոնի ընդլայնումը զգալիորեն բեռնաթափելու է ստացիոնար մահճակալների ծանրաբեռնվածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան