Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լևոն Սարգսյանի տեղափոխումը Հայաստան
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունք տված անձինք իրավապահների հետ գործարքի արդյունքում հայտնվել են ազատության մեջ
- «Ժողովուրդ». Ալրաղացի Լյովիկի գործով նախաքննական մարմինը դատապարտյալներին առաջարկել է օգնել իրենց
- Ալրաղացի Լյովը տեղափոխվել է Չեխիա՝ բնակության. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին