Էջմիածնի տարեց բնակչուհու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, ունի ջերմություն, սակայն թեստ չի հանձնել, չի հոսպիտալացվել
«Փաստինֆո»-ն գրում է՝ Էջմիածնի տարեց բնակչուհիներից մեկը ահազանգել է Էջմիածնի պոլիկլինիկայում ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին։
Ըստ աղբյուրի՝ մի քանի օր է, ինչ կինն ունի ջերմություն, սակայն միայն իր ցուցաբերած համառության արդյունքում են հետազոտելով պարզել, որ ունի թոքաբորբ, բայց չեն հոսպիտալացրել, այլ տուն են ուղարկել։
«Երեկ առավոտյան ժամը 09:30-ին եղել եմ պոլիկլինիկայում, մեր Էջմիածնի պոլիկլինիկայում: Մեր թաղամասի բժշկուհուն եմ մոտեցել: Մի քանի օր առաջ էլ էի եղել իր մոտ, հոդացավեր ունեի: Անալիզներ եմ հանձնել, բուժումները նշանակել է: Ասել է՝ 10 օր հետ կգաս:
Բայց ես երկու օր ջերմություն եմ ունեցել՝ 37 աստիճան, ուղղակի ուժեղ անձրևներ էր, չկարողացա գնալ: Երեկ անձրև չկար, գնացի առավոտ շուտ: Ասեցի՝ վատ եմ զգում, ջերմություն ունեմ: Իրենք ջերմաչափ տվեցին՝ ջերմությունս 37 աստիճան էր: Նա լսեց ինձ, ոչինչ չասեց: Ասեցի՝ բժշկուհի, ուզում եմ նկարվել, ինքն ասեց՝ բայց ինչի համար ես ուզում նկարվել, ասացի՝ ես կասկածում եմ թոքերս, ինչից է ինձ մոտ ջերմություն 37-37,5: Նա էլ ասաց՝ ինչ նկարվես, ոչինչ չկա քո մոտ, թոքերդ լսել եմ, որ գնաս կասեն՝ այս ինչ բժիշկ է, ոչինչ չի հասկանում»,- պատմել է Էջմիածին քաղաքի բնակչուհի Է.Ասատրյանը:
Կինը նշել է, որ համառելուց հետո բժիշկն ուղեգիր է տվել և ինքն անցել է ռենտգեն հետազոտություն, որից հետո բժիշկը արդյունքները տարել է թաղամասային բժշկուհու մոտ և այդ ժամանակ վերջինս ասել է, որ թեթև խզոցներ է լսել եւ միայն դրանից հետո կնոջ նկատմամբ բուժում է նշանակվել, սակայն առանց հոսպիտալացնելու ցուցումի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- Ավինյան. Էջմիածնի ելքը սահմանափակելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան