Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4-ի
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ի իր էջում հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 1981 թեստ է անցկացվել, որի արդյունքում ևս 168 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Արդյունքում Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների հանրագումարային թիվը հասել է 359-ի։
Քոջան տեղեկացրել է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայի ևս մեկ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից։ Այդպիսով մինչև այժմ երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին