Կորոնավիրուսից մահացել է թուրքական բանակի պահեստազորի գեներալ
Թուրքիայում մարտի 12-ին դժվարացած շնչառության պատճառով գրանցված կանչից հետո Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Այթաչ Յալմանը հրաժարվել էր հիվանդանոց տեղափոխվել և նախընտրել էր տանը կաթիլային բուժում ստանալ։ Այս մասին գրել է ermenihaber-ը։
Մարտի 13-ին նրա առողջական վիճակը վատացել էր, և այս անգամ բժիշկներոը համոզել են նրան տեղափոխել հիվանդանոց։
Երկու օր անց ցամաքային զորքերի նախկին հրամանատարի վիճակը կտրուկ վատացել է և մահացել է։
Բժիշկները կորոնավիրուսի տեստ են վերցրել նրա կնոջից և արդյունքը դրական է եղել։ Կնոջ մոտ հաստատվել է COVID-19 տեսակի կորոնավիրուս։
Նրանք հանգել են այն եզրակացության, որ Այթաչ Յալմանն էլ կորոնավիրուսով հիվանդ է եղել և մահացել է հենց կորոնավիրուսից։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնապես կորոնավիրուսից արդեն 3 մահ է գրանցվել, իսկ հիվանդների թիվը, դարձյալ պաշտոնական տվյալների համաձայն, 191-ի է հասել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան