Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է
Շարունակվում են Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ աղբյուրի, ծրագրի շրջանակներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են գոյություն ունեցող ճանապարհի վրա, սակայն, որոշ դեպքերում ճանապարհի որոշ հատվածների համար նախատեսվել է ծրագծի փոփոխություն կամ ճանապարհի լայնացում, ինչի հետևանքով առաջացել են հողերի օտարման և փոխհատուցման հարցեր։ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը հանձնարարել է մասնագետներին հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել հողերի օտարման գործընթացը և տարածքները հանձնել շինարարներին։
Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։ Ընթանում է Սանահինի կամրջի վերակառուցումը։ Միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում փորձնական ասֆալտապատման աշխատանքները դրական արդյունքներ են գրանցել։
Շինարարության տեխհսկողություն իրականացնող ընկերության կողմից հաստատում ստանալուց և եղանակային պայմանների կայունացումից հետո ասֆալտապատումը կշարունակվի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան