ՆԱՏՕ-ն ավելացրել է օդային հետախուզման ինտենսիվությունը Ռուսաստանի սահմաններում
ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ria.ru-ն։
Նա նշել է, որ անցյալ տարի դաշինքի օդային հետախուզման ինտենսիվությունը Ռուսաստանի Դաշնության սահմաններում ավելացել է 20% -ով, ավելացել է նաև ՆԱՏՕ-ի հետախուզական թռիչքների քանակը։
Ըստ նրա, այս տարվա սկզբից ՆԱՏՕ-ի ավիացիան ավարտել է ավելի քան 80 հետախուզական թռիչքներ ՌԴ տարածքի երկայնքով։
«Անցած աշնանից ի վեր Սևծովյան գոտին ամեն օր հետախուզվում է ռազմավարական էլեկտրոնային հետախուզական ինքնաթիռների, բազային պարեկային ինքնաթիռների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կողմից»,- ասել է Շոյգուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին