Մասնավոր ներմուծող ընկերությունները պետության համար կապահովեն 10 տոկոսի ռազմավարական պահուստներ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին ստորագրել է Նյութական պահուստի մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:
Նոր օրենսդարկան կարգավորումներով նախատեսվում է պետական նյութական պահուստների ձևավորմանը մասնակից դարձնել ռազմավարական նշանակության ապրանքներ՝ ավտեմեքենաներ վառելիք, հացահատիկ, շաքար, բուսական յուղ ներմուծող մասնավոր խոշոր ընկերություններին:
«Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանվում է, որ մասնավոր ընկերություններում ռազմավարական պահուստների չափը լինելու է նախորդ տարի նրանց կողմից ներմուծած ապրանքների ծավալների 10 տոկոսի չափով: Ռազմավարական պաշարների ծավալների վերահսոկղությունն իրականացնելու է լիազոր պետական մարմինը՝ ընկերության ներմուծման վերաբերյալ մաքսային մարմնի տրամադրած տվյալների հիման վրա: Մյուս՝ պետական արագ արձագանքման և զորահավաքային պահուստները կհամալրի միայն պետությունը և այն կհամարվի պետական սեփականություն:
Նոր օրենքով հիմնարար փոփոխության է ենթարկվել նյութական պահուստների և արժեքների ձեռքբերման ու թարմացման համակարգը, ինչը թույլ կտա արագ արձագանքել շուկայի առաջարկին և ձեռք բերել էժան և պահպանման առումով երկարաժամկետ ապրանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան