Ջավախքի լճակներում ձկները սատկում են
Ջավախքի Թորիա գյուղի մոտակայքում գտնվող լճակում, որը տեղացիներն անվանում են «Թորիայի գյոլ», սատկած ձկներ են ափ նետվել: Այս մասին գրում է Jnews կայքը։
Տեղեկանալով այն մասին, որ Ջավախքի լճերում ձուկը սատկում է, մարտի 19-ին, Թորիա գյուղի բնակիչները որոշել են ստուգել իրենց գյուղի մերձակայքում գտնվող լիճը, որտեղ նրանք ականատես են եղել նույն պատկերին, ինչը տեղի էր ունեցել Բավրայում: Բնակիչներն ասում են, որ ձկների անկման պատճառը պարզ չէ:
Գյուղացիները վախենում են, որ ջուրը կարող է աղտոտվել, եթե սատկած ձուկը շատ երկար մնա ջրի մեջ, դա կարող է նաև ազդել անասունների վրա, քանի որ ամռանը կովերն այս լճից են ջուր խմում:
Աղբյուրը նշում է, որր Ջավախքում վերջին 10 օրվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որը հայտնաբերվել է տեղի բնակիչների կողմից: Մարտի 10-ին նմանատիպ փաստ է հայտնաբերվել նաև Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղի մոտակայքում գտնվող ջրամբարի ափերին, իսկ մարտի 18-ին՝ Նինոծմինդա քաղաքի և Մեծ Խանչալի գյուղի միջև գտնվող արհեստական լճի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան