Սոչիում հայտնաբերված կորոնավիրուսով հիվանդը Հայաստանից է գնացել
Կրասնոդարի շրջանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության երկու նոր դեպք, նրանցից մեկը՝ Սոչի քաղաքում։
Ռուսական աղբյուրի փոխանցմամբ, նրանցից մեկը եղել է տարանցիկ ուղևոր, հիմա նա Մոսվայում բուժվում է։
Երկրորդ հիվանդը մեկուսացվել է Սոչիի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։
«Նա եկել է Հայաստանից։ Շփման շրջանակը շատ արագ հայտնաբերվել է, հիմա բոլորը մեկուսացված են, գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,-ասել են օպերատիվ շտաբից։
Ըստ աղբյուրի, Կրասնոդարում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված է 136 մարդ, նրանցից 60-ը ստացիոնար բուժում է ստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին