ՖԻՖԱ-ն ֆուտբոլային խաղերի վիդեո արխիվը հասանելի կդարձնի
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, սկսած մարտի 21-ից հասանելի կդարձնի տեսագրությունների արխիվն այն պատճառով, որ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ շատերը բախվել են մեկուսացման: news.ru-ն գրում է, որ #WorldCupAtHome-ի շրջանակում առաջին անգամ հրապարակվելու են տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնության ավելի քան 30 խաղի ամբողջական կրկնություններ։
Տեսանյութերը տեղադրվելու են սոցիալական ցանցում։ Յութուբում նաև ներկայացվելու են վավերագրական ֆիլմեր և հայտնի ֆուտբոլիստների ու մարզիչների հետ հարցազրույցները։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն որոշել էր Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այն կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։
ՖԻՖԱ-ն որոշել է տեղափոխել աշխարհի առաջնության ակումբային հանդիպումները, որոնք պետք է կայանան 2021 թ. հունիսի 17-ից հուլիս 4-ը Չինաստանում։
Հարակից հրապարակումներ`
- Եվրո-2020-ը հետաձգվել է մեկ տարով
- «Չելսի»-ի ֆուտբոլիստը խախտել է կարանտինը և տուգանվել
- «Ֆիորենտինայի» երեք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- ՈՒԵՖԱ-ն կդադարեցնի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խաղերը
- Օլիմպիական խաղերը չեղարկելու դեպքում ֆինանսական ծախսերը չափազանց մեծ կլինեն
- Մոլդովա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի
- «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստների կարանտինացրել են
- Իտալիայում քննարկում են ֆուտբոլի առաջնության դադարեցման հնարավորությունը
- ՖԻՖԱ-ն հնարավոր է չեղարկի ընկերական հանդիպումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան