«Հրապարակ». «Մեզ մոտ կազուսներ մի որոնեք». Փաշինյանի արտահայտության հետքերով
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի հովեկային կյանքից հետո հայաստանյան դիվանագիտական ծառայությունները արտակարգ ռեժիմով, 24-ժամյա հերթապահություններով աշխատում են:
Հետաքրքրվեցինք նախորդ օրը Փաշինյանի մի արտահայտությամբ՝ որ այլ երկրներ չեն հայտարարում վարակվածների իրական տվյալները, դա դիվանագիտական «նոնսենս» չէ՞, ԱԳՆ մամլո խոսնակն ասաց. «Վարչապետի հետ կապված հարցերով պետք է դիմեք կառավարությանը»:
Դիմեցինք։ Կառավարության աղբյուրը խորհուրդ տվեց «ունկնդրել», այլ երկրների ղեկավարների ելույթները։ «Ասենք՝ պարոն Թրամփը կորոնավիրուսը համարում է «չայնի-ֆլյուոր»` չինական հիվանդություն, Բորիս Ջոնսոնն ընդհանրապես խորհուրդ տվեց, թե գնացեք-պատրաստվեք ձեր հարազատների մահվանը, այնպես որ, մեզ մոտ կազուսներ մի որոնեք»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան