Սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն այսօր սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը:
Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:
«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի:
Հարակից հրապարակումներ`
- Սովի ու ցրտի դեմ միայնակ մնացած մայրերին օգնելու համար «Բարի մաման» դիմում է բոլորին
- Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան