«Գնաճ չի լինելու» . ԿԲ ներկայացուցիչ
«Կարող եմ հաստատապես ասել, որ առաջիկա ամիսներին գնաճը մնալու է իր ցածր մակարդակի վրա: Երբ որ նայում ենք արտաքին զարգացումներին և թե ինչպես է կառավարությունը ջնասիրությամբ զբաղվում առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմամբ, ապա մենք այստեղ ռիսկ չենք նկատում»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ ներկայացնելով հանրապետությունում գնաճի և մակրոտնտեսական կայունության ցուցանիշները:
«Մարտի 17-ին մենք նվազեցրերցինք վերաֆինանսավորման տոկոսադրուքը, այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում շատ երկրներում բարձրացրեցին կամ թողեցին անփոփոխ: Պարզ է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականությունը սահմանափակված է, քանի որ նրա գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսկան զարգացումների վրա, սակայն կարևոր է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա կակառավարությանը թիրախավորված միջոցառումներ իրականացնել տնտեսության տարբեր սեկտրնորում»,- նշեց կենտրոնական բանկի ներկայացուցիչը և հավելեց. «Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավականին մեծ պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք զերծ պահել նաև արտարժույթի շուկան հնարավոր ցնցումներից, որը կարծում եմ այս պահին տեղի չի ունենա»:
«Բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները լավ հասկանում են, որ հարկ եղած դեպքում մենք որոշակի մեղմացումներ կապահովենք այս ոլորտում, որպեսզի համակարգը կարողանա մեղմել բոլոր հնարավոր բացասական զարգացումներն, որ կարող են տեղի ունենալ հետագայում»,- հայտարարեց Ստեփանյանը:
Տեղեկացնելով, որ ԿԲ-ն սերտ ու օպերատիվ աշխատում է ֆինանսական շուկայի ներկայացուցիչների և քաղաքացիների հետ՝ պատասխանում վերջիններիս հարցերին՝ Արթուր Ստեփանյան նշեց. «Կարևոր է, որ բանկերը սերտ աշխատեն հաճախորդների հետ և նրանց մոտ առաջացած անհաղթահարելի դժվարությունները կարգավորեն ու նոր պայմանավորվածություններ ձեռք բերեն, որպեսզի իրենց հաճախորդների վարկային բեռը չավելանա և նրանք չհայտնվեն վարկային պատմության բացասական տիրույթում»:
ԿԲ ներկայացուցիչը կոչ արեց օգտվել առցանց հավելվածներից, որպեսզի սահմանափակվել շփումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին