ԻՆԵԿՈԲԱՆԿ․ Միացե՛ք COVID19-ի դեմ պայքարին Ինեկոմոբայլ հավելվածի միջոցով
«Ինեկոբանկը, արագ արձագանքելով նոր կորոնավիրուսի դեմ միասնական պայքարին և ընդառաջելով բազմաթիվ հաճախորդների հորդորներին, հայտնում է, որ, այսուհետ ԻնեկոՄոբայլ հավելվածի «Գործարքներ» բաժնում ընտրելով նոր՝ COVID19 ձևանմուշը, Դուք կարող եք հաշված վայրկյանների ընթացքում Ձեր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ գումար փոխանցելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվին»,-տեղեկացնում են բանկից։
Ըստ տարածած հայտարարության, գանձապետական հաշիվը բացվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հանդիսանում հավելվածի օգտատեր կամ Բանկի հաճախորդ, կարող են ներբեռնել հավելվածը և գրանցվելուց հետո այլ բանկի քարտ կցելու հնարավորության միջոցով միանալ այս առաքելությանը։
Ավելի վաղ Ինեկոբանկը հայտարարություն էր տարածել նոր կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու մասին: Բանկը 20 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորել էր «ՆՈՐՔ» Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի նոր մոդուլային ընդունարանի կառուցումը, որի մեկնարկի մասին օրերս հայտնել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս նախաձեռնության արդյունքում 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ։
• Ինեկոմոբայլ հավելվածը ներբեռնելու համար` https://onelink.to/ftw96m
• Քարտը կցելու համար ` http://bit.ly/2QrkanO
• Գանձապետական հաշվի վերաբերյալ առավել մանրամասն՝ http://bit.ly/33tKra4
Հարակից հրապարակումներ`
- 20 մլն ՀՀ դրամ` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում. ԻՆԵԿՈԲԱՆԿ
- Ինեկոբանկի գործադիր տնօրեն. Չենք բավարարվելու ներկայիս ձեռքբերումներով
- Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի
- Ինեկոբանկ. Հայաստանի ֆինթեք առաջատարը ամփոփում է WCIT 2019 համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան