Դեսպանություն. Հույս կա, որ Լարսի ճանապարհը մի քանի ժամվա ընթացքում երթևեկելի կլինի
Վրաստանի պատկան մարմիններն արդեն սկսել են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի փակ ճանապարհահատվածի մաքրման գործընթացը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Ձնահյուսի վտանգը չեզոքացնելու նպատակով ուղղաթիռներ են պտտվել ձնահյուսի վտանգ պարունակող հատվածներում և այդ կերպ, ինչպես նաև պայթեցումների միջոցով արհեստականորեն խթանվել է ձնահյուսի առաջացումը, որից հետո ձնամաքրման տեխնիկան անցել է գործի։
«Հույս կա, որ մի քանի ժամվա ընթացքում ավտոճանապարհը երթևեկելի կլինի՝ նախ մարդատար տրանպորտային միջոցների համար, ապա նաև բեռնատարների համար»,- հայտնում են դեսպանությունից։
Հարակից հրապարակումներ`
- ժամը 9:30-ի դրությամբ. Լարսը փակ է
- Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ ՀՀ 140 քաղաքացիներ
- Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան