Մոնիտորինգի դադարեցման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում առավելագույն զսպվածության
Հաշվի առնելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մոնիտորինգային առաքելության կասեցումը COVID-19- ի տարածման արդյունքում ստեղծված բացառիկ իրավիճակի պատճառով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն՝ Իգոր Պոպով, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Էնդրյու Շոֆեր) կոչ են անում կողմերին վերահաստատել հրադադարը խստորեն պահպանելու իրենց հանձնառությունը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է ավելի մեծացնել լարվածությունն այս ժամանակահատվածում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում։
Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է նվիրված լինեն բացառապես վիրուսի տարածման դեմ պայքարին և տուժածներին բուժելուն, համանախագահները կողմերին կոչ են անում դրսևորել առավելագույն զսպվածություն՝ էսկալացիայի ռիսկը նվազեցնելու համար, ներառյալ` օգտագործելով առկա ուղիղ կապի միջոցները:
Չնայած միջազգային ճանապարհորդության խիստ սահմանափակումներին՝ համանախագահները կշարունակեն իրենց միջնորդական ջանքերն առանց ընդհատումների ՝ մնալով սերտ շփումների մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան