Այսօր կկայանա Wizz Air-ի պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ մարտի 20-ին կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:
Տոմսերի առկայության վերաբերյալ կապ պետք է հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով)։
Միաժամանակ հայտնում են, որ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկով ներքոնշյալ պետությունների քաղաքացիների մուտքը արգելվում է Հայաստանի Հանրապետություն։
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակվում է
- Մի քանի ավիաընկերություն ևս չեղարկում է դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը
- Որոշ ավիաընկերություններ ժամանակավորապես չեղարկել են դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս ուղղությունների սպասարկումը
- Արգելվել է 16 երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ
- Լոնդոնում գտնվող հայ բռնցքամարտիկները չգիտեն՝ երբ և ինչ չվերթով են վերադառնալու Երևան
- «Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը
- «Utair»-ը մինչև մայիսի վերջ դադարեցնում է դեպի Միլան չվերթները
- «Արմենիա». Չեղարկվում են Երևան-Լիոն -Երևան չվերթները
- «Rianair»-ը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից Վրաստան ավիաչվերթների մի մասը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին