Աշխարհի ամենաերջանիկ երկրներն՝ ըստ ՄԱԿ-ի
Ըստ ՄԱԿ-ի «World Happiness Report» հաշվետվության՝ Ֆինլանդիան երրորդ անգամ անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանշային ցուցակը, փոխանցում է ria.ru-ն:
Նշվում է, որ առաջին տասնյակում են նաև Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան և Լյուքսեմբուրգը: ԱՄՆ-ն 18-րդ տեղում է, Գերմանիան ՝ 17-րդ, իսկ Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան ՝ համապատասխանաբար 13-րդ և 23-րդ տեղերում։ Նոր վարկանշային ցուցակում Ռուսաստանը կորցրել է հինգ միավոր և գրավել 73-րդ տեղը։
Առավել ոչ երջանիկ երկրները, ըստ ՄԱԿ-ի, համարվել են են Աֆղանստանը (դասակարգման վերջին գիծը), Հարավային Սուդանը, Զիմբաբվեն, Ռուանդան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Տանզանիան, Բոտսվանան, Եմենը, Մալավին և Հնդկաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան