Վարչապետն իրենց պաշտոններում վերանշանակեց ԱԱԾ և Ոստիկանության պետերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին վերանշանակեց իրենց պաշտոններում։
Վերոնշյալ կառույցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշեց, որ վեց ամսվա ընթացքում արձանագրել է՝ երկու պաշտոնակատարներն էլ չեն փորձել թաքցնել ոլորտներում առկա խնդիրները, բայց այնուամենայնիվ, Հայաստանը դեռ չունի այն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, որը ցանկանում է։
«Մենք գույքագրել ենք խնդիրների շրջանակ, և հույս ունենք, որ դուք կլծվեք դրանց լուծմանը։ Ուզում եմ նշել, որ մենք հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չպետք է ընկրկենք, այլընտրանք ուղղակի գոյություն չունի։ Մենք պետք է երկու առանցքային նշանակություն ունեցող կառույցները համապատասխանեցնենք մեր երկրի անվտանգության իրավակարգին»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին