ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ ժամը 20.30-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Հիմնական զեկուցողն է՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը։ Նախագծերում նշվում է, որ նախագծերի ընդունմամբ կապահովվի արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը և դրա միջոցով կկանխվի բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հստակեցրել է արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգը
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման դեպքում ԶԼՄ-ները կենթարկվեն վարչական պատասխանատվության
- Արտակարգ դրության պայմաններում «Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման
- Արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը
- «Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան