Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն առցանց հարթակում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս, ինչպես հանրապետության մյուս մշակութային օջախները, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ անցել է առցանց աշխատանքային ռեժիմի:
Մասնավորապես, տուն-թանգարանը միացել է ՀՀ ԿԳՄՍՆ «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը և մշակել է մի շարք առցանց ծրագրեր՝ նպատակ ունենալով շարունակել հանրահռչակել Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, մեր հետևորդներին ներկայացնել դասական երաժշտության գոհարները, ապահովել տարբեր տարիքային խմբերի կրթամշակութային ներգրավվածությունը:
Տուն-թանգարանից հայտնում են, որ առցանց հարթակում այցելուներին առաջարկում են «360 stories» ցանցում վիրտուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը: «Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. Նամականի», շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով, տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն: Նախատեսում են նաև այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը նույնպես անցկացնել այս հարթակում:
Տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Աննա Ասոյանը տեղեկացնում է, որ մարտի 22-ին, ժամը՝ 14:00-ին բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, հրավիրում են մասնակցելու այս ծրագրին: Համագործակցելով այլ թանգարանների հետ՝ տուն-թանգարանը ներգրավվել է նաև միջթանգարանային ծրագրերում: Տուն-թանգարանի աշխատակիցներն այս օրերին մշակում են նաև կրթական, ժամանցային այլ ծրագրեր, որոնք առավել գրավիչ կդարձնեն առցանց հարթակը:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի արդյունքում շեշտակի աճել է առցանց առևտուրը
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- Երաժշտության դասերը՝ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում
- Առաջարկվում է բուհերում իրականացնել ուսուցում՝ օգտվելով առցանց հարթակից
- Օտարազգիներին ժամանակավորապես արգելել են այցելել ռուսական թանգարաններ
- Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում կցուցադրվեն խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները
- 12 թանգարաններ, որոնք կարելի է այցելել առցանց
- ՀՊՄՀ-ը վաղվանից ուսումնական գործընթացն առցանց է իրականացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան