Առողջություն 11:41 20/03/2020 Արցախ

Արցախում ակտիվ աշխատանքներ են ընթանում ընդդեմ կորոնավիրուսի

ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը կառավարության նիստում իր ելույթում նշել է  այսօրվա դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք գրանցված չէ։

«Սակայն պարտադրված ենք մեր ունեցած հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելով` դիմակայել համաշխարհային այդ սպառնալիքին և դրա բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ ջանքեր գործադրել»,-ընդգծել է նա։

Գ. Մարտիրոսյանի խոսքով, հանձնաժողովի ձևավորման առաջին իսկ պահից նախանշվել են հիմնական միջոցառումներն ու գործողությունները` ըստ հետևյալ նպատակային ուղղությունների:

Առաջնահերթ դիտարկվել են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման, պատրաստվածության աստիճանի բարձրացման խնդիրները և նախանշվել դրանց լուծմանն ուղղված գործողությունների ու միջոցառումների համալիրը, որի շրջանակում`

.Արցախի և Հայաստանի Հանրապետությունների առողջապահության նախարարությունների միջև ստեղծվել է օպերատիվ հաղորդակցություն: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստացվում են օպերատիվ:

.Արցախի առողջապահության նախարարությունից բուժաշխատողների խումբ է գործուղվել Հայաստանի գործընկեր կառույց՝ ախտորոշման և համապատասխան միջոցառումների կազմակերպման վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով:

. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, ինչը շարունակական է:
Գործողությունների հաջորդ համալիրը նպատակ ունի նվազագույնի հասցնել կորոնովիրուսի ներթափանցումը` հնարավորինս սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ: Այդ նպատակով`

. չեղարկվել են Արցախի Հանրապետության պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների աշխատակիցների բոլոր արտասահմանյան գործուղումները և հորդորել ենք բնակչությանը հրաժարվել անձնական արտասահմանյան այցելություններից` հնարավորինս ձեռնպահ մնալ այլ երկրներ այցելելուց՝ բացառությամբ անհետաձգելի և բացառիկ դեպքերի.

. Արցախի Հանրապետության նախագահի մոտ մարտի 13-ին հրավիրված՝ հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների համաձայն`
Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների միջոցով սահմանափակվել են նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախի Հանրապետություն նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրերի տրամադրումը, բացառությամբ Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց.

.մարտի 14-ից սկսած շուրջօրյա բժշկական հսկողություն է իրականացվում «Աղավնո» ու «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետերում, իսկ մարտի 17-ից նման միջոցառումներ իրականացվում նաև են «Խնձորեսկ» և «Կապան-Կովսական» սահմանային հսկիչ կետերում: Բոլոր հսկիչ կետերը ապահովված են հակահամաճարակային միջոցառումներն իրականացնող անձնակազմի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններով: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում հսկողական աշխատանքներն իրականացվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարաի, ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի համատեղ հրամանով սահմանված կարգով, ըստ որի՝ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կազմակերպվում է Արցախ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափումը և դրա արդյունքից ու ռիսկային գոտուց ժամանած լինելու հանգամանքից ելնելով ձեռնարկվում են հրամանով սահմանված համապատասխան միջոցառումները:

Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների հաջորդ համալիրը ուղղված է մեր հանրապետության տարածքում մարդկային շփումները նվազագույնի հասցնելու միջոցով վարակի տարածման կանխարգելմանը, որի համար`
. առջանահերթ դադարեցվեց ուսումնական գործընթացը նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում և իրականացվեցին շենքերի ու շինությունների ախտահանման աշխատանքներ.

. մեկ ամսով՝ սկսած մարտի 16-ից սահմանափակվել են զանգվածային, այդ թվում՝ մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական և այլ միջոցառումները, ինչպես նաև կասեցվել են գրադարանների, թանգարանների, թատրոնների, պատկերասրահների և համերգասրահների աշխատանքները: Միաժամանակ հորդորել ենք բնակչությանը, և այս պահին ևս օգտվելով նիստի լուսաբանման առիթից, նորից դիմում եմ մեր քաղաքացիներին խուսափել ավելորդ ռիսկերից, հնարավորինս ձեռնպահ մնալ հանրային բնույթի միջոցառումներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց.

. Միաժամանակ, Արցախի Հանրապետության պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է դիտարկել իրենց ղեկավարած մարմնի և ենթակայությամբ գործող պետական հիմնարկների աշխատողների կողմից աշխատանքի կատարման հեռավար եղանակի հնարավորությունը մեկ ամսով՝ սկսած մարտի 16-ից: Առաջնահերթ դա վերաբերում է նախադպրոցական և դպրոցական տարիքի ու հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարեկան, առողջական խնդիրներ ունեցող աշխատողներին)

.պետական հիմնարկներում կազմակերպվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Ախտահանման հնարավորություններ են ստեղծված նաև այդ հիմնարկներն այցելողների համար.

. իրականացվում են նաև քաղաքային և միջշջանային տրանսպորտի ախտահանման միջոցառումներ.

. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը սպառողների և սննդամթերքի իրացման կետերի աշխատողների իրազեկվածությունը սննդամթերքի անվտանգութան ապահովման բնագավառի հարցերի վերաբերյալ բարձրացնելու նպատակով ձեռնարկել է սննդամթերքի արտադրություններում, իրացման վայրերում և հանրային սննդի օբյեկտներում պարտադիր առաջնորդվելու համար համապատասխան ուղեցույցներ տարածելու նախաձեռնությունը:
Հարգելի ներկաներ,
հաշվի առնելով, գերազանցապես, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա համաշխարհային այս սպառնալիքի ազդեցության անխուսափելիությունը` որոշակի միջոցառումներ են ձեռնարկել նաև այդ ազդեցության հնարավորինս մեղմացման ուղղությամբ.

. Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է խանութներում վաճառվող առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև դեղատներում դեղերի և բժշկական պարագաների քանակի ու մանրածախ գների դիտանցումներ` դրանց փոփոխություններին ժամանակին և պատշաճ արձագանքելու համար.

.Արցախի ներդրումային և ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները ընդունել են որոշումներ, համաձայն որոնց, հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հերթական վճարումները չիրականացվելու դեպքում, հիմնադրամների կողմից այդ գումարները չեն համարվի ժամկետանց և չեն հաշվարկվի տուժանքներ: (Նշված ժամկետի ավարտից հետո շահառուներին կտրամադրվեն նոր վճարման ժամանակացույցեր՝ չվճարված գումարները բաշխելով պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա):
Հիմնադրամների գլխավոր տնօրեններին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում համագործակցող ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրել համաձայնություն` հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկերի վերակառուցման` մարումների հետաձգման համար.

. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը աշխատանքներ է իրականացնում կամավորներ հավաքագրելու ուղղությամբ՝ միայնակ, ծեր ու հիվանդ անձանց խնամելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից նրանց ներգրավելու համար:

Նա նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովն ապահովում է աշխատանքի թափանցիկության առավելագույն մակարդակ:

«Ստեղծվել է միասնական տեղեկատվական հարթակ` օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու և հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու, անհարկի խուճապի տարածումը կանխելու նպատակով:

Օգտվելով առիթից պետք է դիմեմ բոլոր գործընկերներիս՝ կորոնավիրուսի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության հրապարակում իրականացնել միասնական տեղեկատվական հարթակի միջոցով, որը համակարգում է Նախագահի խորհրդական պարոն Տիգրան Աբրահամյանը»,-նշել է նա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}