Ընտրություններն Արցախում. հետազոտություն
Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջատարն Արայիկ Հարությունյանն է. նրան աջակցում է ընտրողների 28.87 տոկոսը: Այս մասին, վկայակոչելով հարցման արդյունքները, հայտնում է «Խրոնիկի Արմենիի»-ն:
Երկրորդ տեղում է Վիտալի Բալասանյանը, ով հավաքել է ձայների 18.9 տոկոսը` առաջ անցնելով Մասիս Մայիլյանից, ով անցած շաբաթ կորցրել էր ձայների մոտ 7 տոկոսը եւ այժմ ունի 17.18 տոկոսի աջակցությունը: Մնացած թեկնածուներն ունեն ընտրողների 5.5 եւ ավելի քիչ տոկոսի աջակցությունը:
Հետազոտության արդյունքների համաձայն` Արցախի խորհրդարանի ընտրություններում 5 տոկոսանոց շեմը հաղթահարում է 5 կուսակցություն, որից 3-ը ղեկավարում են նախագահական մրցավազքի առաջատարները, իսկ եւս 2-ը Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունն է եւ ՀՅԴ-ն:
Աղբյուրի համաձայն, մարտի 7-9-ը եւ 14-16-ը Արցախի Հանրապետությունում անցել է կուսակցությունների վարկանիշների եւ նախագահների թեկնածուների սոցիոլոգիական մոնիթորինգի երկու ալիք։ Նմուշը ներկայացուցչական է՝ ըստ սեռի, տարիքի, ուրբանիզացիայի գործակցի եւ հարցվածների բնակության վայրերի: Առաջին հետազոտության մեջ հաշվի են առնված հարցվածների 284 անկետաներ, երկրորդում՝ 291։ Հաշվի են առնվել նաեւ ընտրությունների գալու մտադրություն ունեցողների անկետաները։ Նրանց պատասխանները, ովքեր չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, հաշվի չեն առնվել։ Ըստ արդյունքների՝ մրցապայքարի առաջատարը Արայիկ Հարությունյանն է, նրան սատարում է ընտրողների 28,87 տոկոսը։ Երկրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է՝ 18,9 տոկոս ձայներով, որը անցյալ շաբաթվա ընթացքում շրջանցել է Մասիս Մայիլյանին, որն էլ այդ ընթացքում կորցրել է ձայների մոտ 7 տոկոսը եւ այժմ վայելում է 17,18 տոկոսի աջակցությունը։ Մնացած թեկնածուներին սատարում է ընտրողների 5,5 եւ ավելի քիչ տոկոսը։
Վիտալի Բալասանյանը «երկրորդ ընտրության» առաջատարն է՝ հարցվածների 13,38 տոկոսը նշել է նրա ազգանունը ի պատասխան այն հարցի, ում կքվերակեք, եթե ձեր թեկնածուն հրաժարվի ընտրություններին մասնակցել։ Մասիս Մայիլյանն այդ ցուցանիշով ունի 7,9 տոկոս, Արայիկ Հարությունյանը՝ 3, 44 տոկոս։ Արայիկ Հարությունյանը նաեւ հակավարկանիշի առաջատարն է՝ այն հարցին, թո որ թեկնածուի օգտին չեք քվեարկի ոչ մի հանգամանքում, հարցվածների 17,87 տոկոսը նրա անունն է նշել։ Հակավարկանիշով երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Մելսիկ Պողոսյանը (2,44%) եւ Աշոտ Դադայանը (2,06%)։ Մյուս թեկնածուների հակավարկանիշը 1 տոկոսից էլ քիչ է։
Հետազոտության տվյալների համաձայն, 5 տոկոսի արգելքն առայժմ հաղթահարում են 5 կուսակցություններ, որոնցից 3-ի ղեկավարները նախագահական մրցապայքարի առաջնորդներն են, եւս 2-ը՝ Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիքը» եւ ՀՅԴ-ն։ Վարականշային տվյալները բերված են առանձին աղյուսակով (կուսակցությունները տեղակայված են վիճակահանությամբ)։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին