Գեղամ Նազարյան. Արցախի ընտրապայքարի առաջատարները գործող նախագահի հետ ժամ առաջ պետք է նստեն կլոր սեղանի շուրջ
«Անկասկած, ռացիոնալ հատիկ կա այն առաջարկների մեջ, որոնց հեղինակները կոչ են անում Արցախում ևս արտակարգ դրություն մտցնել՝ բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու համար»։
Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով արտակարգ դրություն հայտարարելուց հետո ակտիվացած այն պնդումներին, որ Արցախն էլ պետք է գնա արտակարգ դրության՝ չեղարկելով մարտի 31-ին նախատեսված համապետական ընտրությունները։
Փորձագետը նկատեց, ի վերջո, մեծ հաշվով Արցախը հայոց աշխարհի մի հատվածն է, և եթե Վաղարշապատում կամ Երևանում կորոնավիրուսակիրներ կան, ապա մեծ է ռիսկը, որ վիրուսը հասնի նաև Արցախ աշխարհ։
«Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա տեղյակ եմ, որ նախագահի, պատգամավորի թեկնածուներ կան, որոնք կոչ են անում հետաձգել դրանք։ Այստեղ, սակայն, մի կարևոր հանգամանք կա։
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե նախագահի թեկնածուները՝ գոնե ընտրապայքարի առաջատարները ժամ առաջ գործող նախագահի հետ նստեն կլոր սեղանի շուրջ և այս հարցում կոնսենսուսային որոշում կայացնեն»,-ընդգծեց Նազարյանը։
Փորձագետը պնդում է՝ պետք չէ, որ ընտրությունները հետաձգելու առաջարկը հաղթաթուղթ դառնա Արցախում ապակայունացման ջանքեր թափող որոշ խմբերի ձեռքին։
«Արցախի բնակչության առողջությունն առաջնային է։ Դա նաև անվտանգության հարց է, բայց ընտրությունը հետաձգելու կամ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը պետք է կայացվի քաղաքական ուժերի միասնական որոշմամբ»,-ասաց Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Մարգարյան. Արցախում համապետական ընտրությունները պետք է հետաձգվեն
- Վիտալի Բալասանյան. Ես հարց եմ ուղղում իշխանություններին և թեկնածուներին
- Մարինե Սուքիասյան. Ո՞վ է ապակայունացնում Արցախը
- Վիտալի Բալասանյանը կոչ է անում Արցախում հայտարարել արտակարգ դրություն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան