Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 14 հազարի
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը Գերմանիայում աճել է 2900-ով, փոխանցում է ria.ru-ն՝ հղում տալով Ռոբերտ Կոհի ինստիտուտի հրապարակած տվյալներին։
Նշվում է, որ վարակվածների գրանցված թիվը 13, 957 է, հիվանդությունից մահացել է 31 քաղաքացի։
Վարակման ամենամեծ ցուցանիշտ գրանցվել է Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա շրջանում `3 497 հազար մարդ։ Բավարիայում և Բադեն-Վյուրթեմբերգում `համապատասխանաբար 2401 և 2746 մարդ: Երկրի մայրաքաղաք Բեռլինում գրանցվել է վարակման 731 դեպք։
Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի մասին։ Աշխարհի 168 երկրների ավելի քան 209 հազար քաղաքացի արդեն վարակվել է կորոնավիրուսով, հիվանդությունից մահացել է 8.7 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս․ զբոսանք լքված ու ամայացած Փարիզում, որտեղ վարակվածների թիվն անցավ 10 հազարից
- Կորոնավիրուսի արդյունքում շեշտակի աճել է առցանց առևտուրը
- Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6236-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան