Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ Իդլիբում երկու թուրք զինվոր է սպանվել
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հինգշաբթի Սիրիայի Իդլիբ նահանգում հարձակման հետևանքով զոհվել է երկու թուրք զինծառայող: Հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
« 2020-ի մարտի 19-ին Իդլիբում գտնվող լարվածության գոտում արմատական խմբավորումների հարձակման հետևանքով մեր զինվորականներից երկուսը մահացել են », - ասվում է հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի օրը Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հաղորդել էր, որ Իդլիբում Մ -4 մայրուղու ինժեներական հետախուզման ընթացքում Թուրքիայի կողմից չվերահսկվող ահաբեկչական խմբավորումներից մեկի զինյալների հարձակման հետևանքով զոհվել են թուրքական բանակի երկու զինծառայող:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը Մոսկվայում մարտի 5-ին կայացած բանակցություններում պայմանավորվել էին հրադադարի հաստատման և մի շարք այլ միջոցառումների շուրջ, որոնք ուղղված են Իդլիբում իրավիճակի կարգավորմանը: Նրանց ձեռք բերած պայմանավորվածություններով, այս տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցվել են շփման ողջ երկայնքով ՝ մարտի 6-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան