Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով փակվել են նաև մի շարք առաջատար ապրանքանիշների պաշտոնական խանութները
Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով փակվել են նաև մի շարք առաջատար ապրանքանիշների պաշտոնական խանութները է, գրում ermenihaber-ը:
Չնայած մինչև վերջին օրերը Թուրքիայում կորոնավիրուսի տարածման տվյալները բավականին «համեստ» էին՝ վերջին ժամերի ընթացքում հայտարարված կորոնավիրուսով հիվանդների թիվը սրընթաց աճ է արձանագրում։
Թե՛ պետական, և թե՛ հասարակական ոլորտում համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում վարակի ահագնացող տարածումը կանխելու ուղղությամբ։
Այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են նաև Հայաստանում հայտնի «LC Waikiki»,«Paşabahçe» և «DESA» ապրանքանիշները հայտարարել են, որ հոգ տանելով աշխատակիցների և հաճախորդների առողջության համար՝ փակում են իրենց բոլոր խանութները։
Կորոնավիրուսի տարածումը աստիճանաբար իր բացասական ազդեցությունն է սկսում թողնել նաև Թուրքիայի տնտեսության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան