Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Մասիս-Երևան երթուղու ողջ երկայնքով
Մարտի 20–ին ժամը 8։00-ից սկսած համատեղ ուժերով Մասիս-Երևան երթուղու ողջ երկայնքով իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։
Նշվում է, որ ավելի վաղ վերոնշյալ երթուղու գերծանրաբեռնվածության վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Վիկա Բերբերյանը հրապարակում էր կատարել այն մասին, որ Մասիս-Երևան ավտոբուսը երթևեկում է գերբեռնված՝ նշելով, որ 50-ից 60 մարդ գտնվում է տվյալ ավտոբուսում, այն դեպքում, երբ անգամ հուղարկավորության և հոգեհանգստի ժամանակ պաշտոնապես արգելվել է 20 հոգուց ավել մարդկանց նույն վայրում գտնվելը։
«Հրապարակումից հետո ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը աշխատանքային քննարկում են ունեցել: Երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուներին գերատեսչությունների կողմից տրվել է պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի արտակարգ դրության ժամանակահատվածում բացառվի երթուղու գերբեռնվածությունը։
Տեսչական մարմնի և ՃՈ կողմից առավոտից սկսված վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին