Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում
Զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները:
ՊՆ-ից հայտնում են, որ զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան