«Մեդիա պաշտպան»-ը սկսում է պարետատան կողմից գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արտակարգ դրության պայմաններում սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել։
Նախաձեռնությունից հայտնում են, որ խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեությունը ժամանակակից հասարակությունների կարևորագույն արժեքներից են, և դա պետք է ամեն գնով պաշտպանել: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված, արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Բայց դրանք չպետք է առիթ դառնան իշխանությունների համար լրատվամիջոցներին գրաքննելու և խոսքի ազատությունը վերահսկելու:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետամուտ է լինելու, որ արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների ազատ գործունեության սահմանափակումները չվերածվեն բազմակարծությունը վերացնող և իրականությունը պարտակող ավտորիտար միջավայրի ձևավորման, չվերածվեն կամայականությունների և չարաշահումների:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խնդրում է լրագրողական համայնքին և լրատվամիջոցներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեության սահմանափակման փաստերի մասին տեղյակ պահել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մոնիթորինգային թիմին:
Մոնիթորինգի տվյալների մասին «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար հանդես կգա հայտարարություններով և վելուծություններով։
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծվել է COVID-19 փաստահավաք խումբ
- «Մեդիա պաշտպան»-ը կիսում է Ժուռնալիստների միության և խմբագիրների մտահոգությունները
- Հայաստանի Ժուռնալիստների միությունը և խմբագիրները պարզաբանումներ են խնդրել Տիգրան Ավինյանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան