
Սիրիան կոչ է անում վերացնել պատժամիջոցները` կորոնավիրուսի դեմ հաջող պայքարի համար
Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել տնտեսական պատժամիջոցները ՝ կորոնավիրուսի տարածումից երկիրը պաշտպանելու համար:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, այդ մասին Հադադն ասել է ուրբաթ օրը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:
«Միջազգային հանրությունը չպետք է սպասի այնքան ժամանակ, մինչև կորոնավիրուսը տարածվի Սիրիայում , որից հետո միայն վերացնի Սիրիայի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, որոնք ազդում են բժշկական ծառայությունների մակարդակի վրա», - ասել է դեսպանը:
Միևնույն ժամանակ Սիրիայի ներկայացուցիչը հավելել է, որ չնայած ահաբեկչական հարձակումներին և պատժամիջոցներին, երկրի առողջապահության ոլորտը պատրաստվածության բարձր մակարդակ ունի: