Քաղաքական 17:43 20/03/2020 Արցախ

Ստեփան Մարգարյան. Արցախում համապետական ընտրությունները պետք է հետաձգվեն

Փորձագետ,  քաղաքական նախկին գործիչ, Ստեփան Մարգարյանը կարծում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով Արցախում համապետական ընտրությունները պետք է հետաձգվեն։

Նկատենք, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո շատ խոսվեց այն մասին, որ նույնը պետք է անել նաև Արցախում։ Հիշեցնենք, որ Արցախում ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը հետաձգվեց արտակարգ դրության հետևանքով, նշանակված էր ապրիլի 5-ին։

«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է ապահովել ընտրությունների հետաձգման իրավական մասը, քանի որ դա կախված է երկրի Սահմանադրությունից ու օրենքներից, բայց ես կարծում եմ պետք է մի ձև գտնել ու հետաձգել, որովհետև անվտանգությունն առաջնահերթ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Մարգարյանը։

Նա միաժամանակ ընդգծեց՝ երկրի համար շատ կարևոր են համապետական, հատկապես նախագահական ընտրությունները, համոզված է, եթե Հայաստանում ավելի շուտ սահմանափակումներ մտցվեին ու միջոցներ ձեռնարկվեին, կորոնավիրուսով վարակվածների թիվն ու հիվանդության տարածումն էապես ավելի քիչ կլիներ։

«Փառք աստծո, Արցախում հիմա որևէ հաստատված դեպք չկա, բայց մյուս կողմից էլ բացառված չէ, որ նախընտրական իրավիճակը՝ հանդիպումներ, մարդկային կուտակումներ կբերեն հիվանդության հնարավոր տարածման։ Ես նորից եմ կրկնում, իրավականը թողնենք մի կողմ, որևէ խնդիր չի լինի, եթե ընտրությունները հետաձգվեն որոշ ժամանակով, և ավելի ուշ տեղի ունենան»,- նշեց նա։

Ինչո՞ւ է հապաղում այս հարցում Արցախի իշխանությունը՝ մասնավորապես գործող նախագահը, որքան էլ նա հեռացող է, միևնույնն է՝ այս պահին ինքն է երկրի անվտանգության պատասխանատուն։

«Բնականաբար ինքն է պատասխանատուն, բայց ես դժվարանում եմ ասել, թե ինչու է հապաղում։ Ես չեմ ուզում մտածել, որ ընտրությունների ժամանակ որոշակի տակտիկական խնդիրներ, ինչը միշտ լինում  են, կարող են հանկարծ գերակայել անվտանգության խնդիրներին։ Եթե այդպես է, դա շատ վատ է։ Տակտիկական ասելով ես ի նկատի ունեմ, ենթադրենք որոշակի արդյունքի սպասելիքը, որը հիմա կարող է լինել, իսկ հետաձգելուց հետո՝ ոչ։ Բայց ես կարծում եմ՝ ամեն բան պետք է հիմա թողնել մի կողմ, այս պահին շատ կարևոր է մարդկանց առողջությունն ու երկրի անվտանգությունը, մանավանդ, երբ Արցախում ընտրությունները միշտ էլ բարձր մակարդակով են անցկացվել, նույնիսկ շատ դեպքում ավելի լավ, քան Հայաստանում»,- իր կարծիքը հայտնեց Panorama.am-ի զրուցակիցը։

Մարգարյանը որևէ մտահոգություն, անհանգստություն, խնդիր չի տեսնում ընտրությունների հետաձգման առումով, քանի որ լավ ընտրությունների անցկացմանը պատրաստ են թե ժողովուրդը, թե քաղաքական ուժերը։

«Թե ինչու է հապաղում գործող նախագահը, ես չգիտեմ, եթե պետք է՝ նույնիսկ կոչ կանեմ։ Իմ կարծիքով, ճիշտը հետաձգելն է»,- ասաց նա։

Հետաքրքիր է, որ համապետական ընտրությունների առաջարկով հանդես են եկել շատ թեկնածուներ, բացի «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանից։ Փորձագետից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ նրա կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Հարությունյանի դիրքորոշումը։

«Դժվարանում եմ ասել, կարծում եմ, գուցե հաշվարկների արդյունք է։ Ամեն թեկնածու կարող է իր մարտավորությունն ու ռազմավարությունը ունենալ ընտրություններն անցկացնելու։ Գուցե Արայիկ Հարությունյանը դիտարկում է, որ դա կլինի շեղում իր մարտավարությունից կամ ռազմավարությունից։ Բայց ես կարծում եմ, ինչպես գործող նախագահը, նախագահի թեկնածուն ևս պետք է ժողովրդի անվտանգությունը դնի առաջին պլան։ Աստված ոչ անի, եթե սկսի բռնկում այնտեղ, հետո՞։ Քանի՞ կոպեկ արժե այդ մարտավարությունն ու ռազմավարությունը»,-ասաց Ստեփան Մարգարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}