Georgian Airways-ն աշխատակիցների 95%-ին անժամկետ, անաշխատավարձ արձակուրդի է ուղարկել
Georgian Airways-ի գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարությամբ, ավիաընկերությունն աշխատակիցների 95 տոկոսին անժամկետ, անաշխատավարձ արձակուրդի է ուղարկել: Նրա խոսքով, չեղարկված չվերթների պատճառով կազմակերպությունը ֆինանսական ճգնաժամ ունի, այդ պատճառով ավիակազմակերպությունն աշխատակիցներին աշխատավարձ տալու հնարավորություն չունի: Այս մասին գրում է aliq.ge կայքը։
«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելնելով, ցավոք սրտի ստիպված ենք աշխատակիցների 95 տոկոսին արձակուրդ ուղարկել: Առավելագույն կերպով կփորձենք հնարավորինս արագ վերադարձնել աշխատանքի մեր մասնագետներին»,- հայտարարել է Բոկերիան մամլո ասուլիսի ընթացքում:
Նա նաև նշել է՝ Georgian Airways-ն այսուհետ կիրականացնի միայն չարտերային չվերթներ՝ առաջարկելով նաև կառավարությանը ցանկացած երկրից չարտերային չվերթներով վերադարձնել Վրաստանի քաղաքացիներին:
Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մարտի 18-ից Վրաստանը 2 շաբաթով փակել է բոլոր սահմաններն ու արգելել բոլոր օտարերկրացիների մուտքը երկիր:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում վաղվանից ամբողջովին դադարեցվում են ավիաչվերթները, կկատարվեն միայն հատուկ չվերթներ
- Վրաստանում գրեթե ամեն ինչ փակ է
- Վրաստանի նախագահի ծննդյան օրն՝ առանց հյուրերի
- Վրաստանում տղամարդուն, որը փախել էր երթուղային տաքսուց, ՆԳՆ-ն տեղափոխել է բռնի կարանտինի
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40-ի
- Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի
- Վրաստանում արգելված է երթուղային տաքսիների տեղաարժը
- Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի
- Վրաստանում հարսանիք չի լինի
- Վրաստանում ոստիկանները ինքնամեկուսացման կարգը խախտած 13 անձի տեղափոխել են կարանտինային գոտի
- Վրաստանը փակել է սահմանները բոլոր օտարերկրացիների համար
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 33 դեպքը հաստատվել է
- Վրաստանը և Ռուսաստանը փակում են սահմանը
- Վրաստանում փողը կարանտինի մեջ կպահեն կորոնավիրուսի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին