Վրաստանում վաղվանից ամբողջովին դադարեցվում են ավիաչվերթները, կկատարվեն միայն հատուկ չվերթներ
Վրաստանում վաղվանից ամբողջովին դադարեցվում են ավիաչվերթները, կկատարվեն միայն հատուկ չվերթներ: Այս մասին հայտարարել է վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին՝ կորոնավիրուսի հարցով ստեղծված համակարգող խորհրդի նիստի ավարտին:
Բացի այդ, Վրաստան վերադարձած բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն կարանտինային գոտի: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Կայացվել է որոշում, որ վաղվանից ամբողջովին դադարեցվում են ավիաչվերթները և իրականացվելու են միայն այն ավիաչվերթները, որոնք կատարում է Վրաստանի ավիաուղիները և համակարգված է Վրաստանի կառավարության հետ:
Կայացվել է որոշում, որ անկախ այն բանից, թե որ երկրից են վերադառնում Վրաստանի քաղաքացիները հայրենիք, նրանք անմիջապես կտեղափոխվեն կարանտինային գոտի և կլինեն բժիշկների հսկողության տակ»,- հայտարարել է վարչապետի մամլո խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան