ԿԳՄՍ նախարարությունը ձեռնարկել է «Տնից գրադարան և թանգարան» վիրտուալ ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում խոսելով հեռավար դասապրոցեսից, նշեց, որ թեև կան տեխնիկական խնդիրներ, որոնք կլուծվեն:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել ծնողներին, ուսուցիչներին, աշակերտներին գործընթացին ակտիվ ներգրավվելու համար: Կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք փորձելու ենք լուծել: Մենք դրանք գույքագրում ենք, ամփոփումներ կանենք: Թեև հընթացս նաև լուծում ենք դրանք։ Ակնկալվում է , որ լավ արդյունք ենք ունենալու»,- նշեց նախարարը:
Մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն էլ ներկայացնելով առցանց թանգարաններ այցելելու նախագծերն, ընդգծեց, որ թանգարանների և գրադարանների հետ առաջիկայում կիրականացնեն «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը։
«Թանգարանները և գրադարանները ակտիվ միացել են առցանց ծրագրերին: Ծրագրերը թե ֆեյսբուքում են, թե կայքերում: Շատ լավ է, որ ստեղծվել է նաև ընդհանրական հարթակ ՝ «Տնից գրադարան և թանգարան», որի միջոցով բոլորը կարող են ներկայանալ մեկ տեղում։ Կա մի քանի հեշթեգ, որոնցով հնարավոր է գտնել այդ ծրագրերը՝ #տանըմնա, #թանգարանըկգատուն, #տնիցթանգարան, #միջթանգարանայինհամագործակցություն և այլն»,- ասաց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ առցանց թանգարանները և ընթերցանությունը շահառուների առումով բավականին ընդլայնվում են:
«Սփյուռքահայերի համար, որոնք ամբողջ աշխարհում այս օրերին մեկուսացած են, կլինեն արևմտահայերենով վիրտուալ ծրագրեր։ Հատուկ ծրագիր ենք մշակել նաև Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական հաստատությունում մեկուսացված քաղաքացիների համար»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ մասին նորությունների մանրամասներն ավելի ուշ կներկայացնեն։
Նա նաև կոչ արեց կորոնավիրուսի պատճառով ստեղծած ճգնաժամը հաղթահարել առցանցն թանգարաններ այցելելով։
Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն էլ ներկայացրեց մշակութային միջառոցումներն՝ առցացն տիրույթում:
«Դասարան+դասական» նախագիծը տեղափոխվում է օնլայն հարթակ, որի շրջանակում կլինեն զրույցներ անվանի դերասանների հետ, շրջայցեր թատրոններում և այլն:
Բացի այդ, առանձին նոր ծրագրով հանդես կգա «Դաս A» նախագիծը, որը հասանելի կլինի նաև բջջային տիրույթում:
Նշվեց նաև, որ լուրջ ծրագրեր են քննարկում նաև Սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան