Առավոտից ավտոբուսներում կանգնած մարդ չեն թողնում, զանգվածային տուգանում են. Վահե Սարգսյան
«Գլուխ թռցնող» քաղաքապետի նոր «հայտնությունը». առավոտից ավտոբուսներում կանգնած մարդ չեն թողնում, զանգվածային տուգանում են, ակտավորում են, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Վահե Սարգսյանը։
«Վարորդներն էլ բռնում մարդկանց իրար գիրկ են նստեցնում կամ երկու նստարանին 3 հոգի. էն աստիճան, որ կողքինիդ ոչ միայն կորոնավիրուսն ես զգում, այլ ամեն ինչը։
Դե, բնականաբար, վարորդների սույն օպերացիան չի կարող մարդկանց տեղափոխման հարցը լուծել, ճիշտ է՝ մարդիկ հիմա քիչ են, բայց էլի ամեն կանգառում անհարմարության պատկերներ՝ մարդիկ գործի են ուզում հասնել, իսկ նախկինում 60 հոգի տարած ավտոբուսը հիմա տանում է 3 անգամ քիչ։ Սույն որոշման հեղինակ քաղաքապետարանականները լավ կանեին՝ էն 4 միլիոն դոլարի պարգևավճարներից մի քանի ավտոբուս առնեին, որ հիմա լրացուցիչ գիծ մտցնեին ու էս խայտառակ պատկերը չստեղծեին...»,- գրել է Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- 20 մլն ՀՀ դրամ` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում. ԻՆԵԿՈԲԱՆԿ
- Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը ձեռք չի բերել խոստացված 100 ավտոբուսները. Խաժակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան