Այն, ինչ անում է կառավարությունը, կոպիտ գրաքննություն է. Սամսոնյան
Արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման շրջանակներում միանգամայն ողջամիտ է սահմանափակել նաև տեղեկատվության հրապարակման և տարածման ազատությունը։ Բայց այդ իրավունքի սահմանափակումը պետք է ծառայի իր նպատակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Ռեժիմը ուժի մեջ մտնելուց հետո հետևում եմ լրատվամիջոցների նկատմամբ Կառավարության կողմից ձեռնարկած գործողություններին։ Այն, ինչ այսօր անում է Կառավարությունը, դա արտակարգ դրության ռեժիմի պահպանում չէ, այլ կոպիտ գրաքննություն, որը պարզապես անթույլատրելի է։
Դուք կարող եք պահանջել հեռացնել Կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակված չճշտված տեղեկատվություն, բայց դուք չեք կարող ստիպել լրատվամիջոցներին, որպեսզի նրանք հեղինակավոր անձնանց կարծիքը չզետեղեն իրենց էջերում՝ այն դեպքում երբ այդ կարծիքն արտահայտվում է՝ հղում անելով Պարետատան հայտնած պաշտոնական տվյալներին։
Տպավորություն է, որ դուք ոչ թե հոգում եք խուճապ չառաջացնելու մասին, այլ քարտ բլանշ եք ստացել ձեր քննադատներին լռեցնելու և նրանց խոսքի հասանելիությունը սահմանափակելու համար։
Եվ չգիտես ինչու արտակարգ դրության ռեժիմը ողջ խստությամբ գործում է միայն տեղեկատվության ազատության սահմանափակման դեպքում։ Վերանայեք ձեր արտակարգ աշխատանքային ոճը լրատվամիջոցների նկատմամբ։ Ինչպես դուք եք ասում՝ Կորոնավիրուսից հետո կյանք կա»,-գրել է Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հին ու նոր արտակարգ վիճակներ
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման դեպքում ԶԼՄ-ները կենթարկվեն վարչական պատասխանատվության
- «Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան