«Վերջին 5-10 տարիներին մենք ամենացածր գնաճային միջավայրում գտնվող երկրներից ենք եղել». Արթուր Ստեփանյան
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն այսօր ասուլիսի ժամանակ մի քանի անգամ շեշտեց, որ ինչպես 2014թ. ԿԲ-ն հաջող միջամտեց արտարժույթի շուկայում այնպես էլ հիմա կանի, եթե դրա կարիքն լինի: Լրագրողներից մեկը նկատեց, որ 2014-ի ճգնաժամի արդյունքում դրամը 20 տոկոսով արժեզրկվել էր և այդպես էլ մնաց, որի հետևանքով ապրանքների գները բարձրացել էին:
«Վերջին 5-10 տարիներին մենք ամենացածր գնաճային միջավայրում գտնվող երկրներից ենք եղել: Այսուհետ ևս շարունակելու ենք լինել այդպիսի միջավայրում: Հիմնական նպատակը գնաճի կառավարումն է, որպեսզի մարդկանց վիճակը չվատանա: Մենք հավատարիմ ենք մնալու լողացող փոխարժեքի քաղաքականությանը, բայց պատրաստ ենք անբարենպաստ յուրաքանչյուր զարգացումների ժամանակ միջամտել և հանգստացնել ֆինանսական շուկաները»,- արձագանքեց Արթուր Ստեփանյանը:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամը սակայն հրաժարվեց դրամի փոխարժեքի մասով որևէ կանխատեսում անել, բայց կրկին պնդեց, որ գնաճ չի կանխատեսում. «Մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որ հավասարակշռենք գները և ֆինանսները տնտեսական ակտիվության հետ»:
Անդրադառնալով ռուսական ռուբլու արժեզրկման հարցին ԿԲ ներկայացուցիչը նկատեց. «Մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում, ինչը ոչ միայ համաճարակի հետ է առնչվում այլև նավթի գների հետ: Տատանողականության հետ կապված Ռուսաստանի իշխանությունները տարբեր միջոցառումներ են իրականացնում որպեսզի շուկաներն հանգստացնեն: Անորոշության մասը մեծ է, որևէ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչ կլինի»:
«Մարտի սկզբին կոչ արեցինք, որ բնակչությունը հին թղթադրամները հնարավորության դեպքում արագ վերադարձնի, այսինքն՝ իրենց առևտուրն հին թղթադրամներով արագ իրականացնեն, որպեսզի գան բանկեր: Բանկերի հետ համագործակցում ենք, որպեսզի այդ թաղթադրամներն գան ԿԲ և դրա փոխարեն նոր չօգտագործված թղթադրամներ մտցնենք շրջանառության մեջ, բայց այն ժամանակատար է»,- պատասխանելով հին թաղթադրամների միջոցով վիրուսի փոխանցման դեմ տարվող միջոցառումներին՝ ասաց Արթուր Ստեփանյանը և նաև կոչ արեց նման թղթադրամներից խուսափելու համար վճարումներն կատարել առցանց և ոչ կանխիկ վճարումների միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- «Գնաճ չի լինելու» . ԿԲ ներկայացուցիչ
- Մենք չպետք է հիանանք նրանով, որ արդեն որերորդ տարին է ծրագրվածից ավելի ցածր գնաճ ունենք. տնտեսագետ
- Գնաճ՝ հացաբուլկեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում
- 2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնաճը կազմել է 14.9%
- 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնաճը կազմել է 14.4%
- Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7%
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան